Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ4/0039/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

25.01.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-33-93, lori@court.am


Քաղաքացիական գործ
ԼԴ4/0039/02/23

Պատասխանողներ Մխիթար Եղիշեյի Մխիթարյանին,
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Արևաշող, 1 փող., 7 փկղ., 1 տուն

Մարիանա Մխիթարի Մխիթարյանին,
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Արևաշող, 1 փող., 7 փկղ., 1 տուն

Լիլիթ Մխիթարի Մխիթարյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 30 տն.

Վեճի առարկայի նկատմամաբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Յույլա Կոլյայի Գևորգյանին,
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Արևաշող, 1 փող., 7 փկղ., 1 տուն

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր` Ն. Սահակյան) թիվ ԼԴ4/0039/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի ԱՐԵԳԱԿ ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Մխիթար Եղիշեյի Մխիթարյանի, Մարիանա Մխիթարի Մխիթարյանի և Լիլիթ Մխիթարի Մխիթարյանիի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` Յուլյա Կոլյայի Գևորգյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասն առանձնացնելու, հետագայում դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքն ամբողջությամբ հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասին) հրավիրվել է դատական նիստ, որը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 08.02.2024թ.՝ ժամը 10:00-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 5):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` (0322) 2-33-93

Էլ. փոստ`