Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ԵԴ/52518/02/21 քաղաքացիական գործով Աշոտ Խաչատրյանին

25.01.2024

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված



Գործ թիվ ԵԴ/52518/02/21



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«24» հունվարի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Գ. Ավագյանի, քարտուղարությամբ՝ Ե․Մկրտչյանի, մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ՝ Լուսինե Գրիգորյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի Եվա Հովիկի Ֆարմանյանի ընդդեմ Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի, երրորդ անձ Արմեն Հակոբի Գեղամյանի, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` «Յունիբանկ» ԲԲ ընկերության, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 30․08․2019թ-ի կայացրած քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Պ․ Տիչինայի փողոց, 105 բնակելի տան կրկնաճուրդն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք երկկողմանի ռեստիտուցիա կիրառելու՝ այն է՝ Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև 23․09․2019թ-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 2019թ-ի սեպտեմբերի 30-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/52518/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու վերաբերյալ հարցը`

Պ Ա Ր Զ Ե Ց

Եվա Հովիկի Ֆարմանյանը 19․11․2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի, երրորդ անձ Արմեն Հակոբի Գեղամյանի` աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 30․11․2021թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2022թ. որոշմամբ «Յունիբանկ» ԲԲԸ-ն և ՀՀ կադաստրի կոմիտեն ներգրավվել են պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ: Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ թույլատրվել է հայցի հիմքի և առարկայի հետևյալ փոփոխությունը․
Անվավեր ճանաչել Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 30․08․2019թ-ի կայացրած քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Պ․ Տիչինայի փողոց, 105 բնակելի տան կրկնաճուրդը և որպես անվավերության հետևանք կիրառել երկկողմանի ռեստիտուցիա՝ անվավեր ճանաչել Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև 23․09․2019թ-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 2019թ-ի սեպտեմբերի 30-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 03․02․2023թ-ի որոշմամբ(դատավոր՝ Ս. Սահակյան) թիվ ԵԴ/52518/02/21 քաղաքացիական գործը փոխանցվել է ՀՀ սնանկության դատարան։
ՀՀ սնանկության դատարանը 17.04.2023թ-ին որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին։
ՀՀ սնանկության դատարանի 09․11․2023թ-ի որոշմամբ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է, գործի քննությունը վերսկսվել է թիվ ԵԴ/52518/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ։
30․11․2023թ-ին դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, որով գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ է սահմանվել մինչև 24․01.2024թ-ը:
24․01․2024թ-ին հարավիրված նախնական դատական նիստի ընթացքում, դատարանը գործը համարել է դատաքննությանը նախապատրաստված, ինչին դատավարությանը ներկա հայցվորի ներկայացուցիչը չի առարկել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, որ սույն գործով կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված բոլոր դատավարական գործողությունները՝ գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված, դատարանը գտնում է, որ ըստ հայցի Եվա Հովիկի Ֆարմանյանի ընդդեմ Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի, երրորդ անձ Արմեն Հակոբի Գեղամյանի, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` «Յունիբանկ» ԲԲ ընկերության, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 30․08․2019թ-ի կայացրած քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Պ․ Տիչինայի փողոց, 105 բնակելի տան կրկնաճուրդն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք երկկողմանի ռեստիտուցիա կիրառելու՝ այն է՝ Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև 23․09․2019թ-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 2019թ-ի սեպտեմբերի 30-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/52518/02/21 քաղաքացիական գործը պետք է նշանակել դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ըստ հայցի Եվա Հովիկի Ֆարմանյանի ընդդեմ Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի, երրորդ անձ Արմեն Հակոբի Գեղամյանի, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` «Յունիբանկ» ԲԲ ընկերության, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 30․08․2019թ-ի կայացրած քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Պ․ Տիչինայի փողոց, 105 բնակելի տան կրկնաճուրդն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք երկկողմանի ռեստիտուցիա կիրառելու՝ այն է՝ Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև 23․09․2019թ-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 2019թ-ի սեպտեմբերի 30-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/52518/02/21 քաղաքացիական գործը 2024 թվականի փետրվարի 21-ին, ժամը 1500-ին նշանակել դատաքննության։
Գործի դատաքննությունը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում(քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2, 3-րդ հարկ, թիվ 7 դատական նիստերի դահլիճ):
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Գ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`