Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ՍնԴ/0070/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Լևոն Արտաշեսի Անտիկյանին

25.01.2024

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված



Գործ թիվ ՍնԴ/0070/02/23



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«24» հունվարի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Գ. Ավագյանի, քարտուղարությամբ՝ Ե․Մկրտչյանի, մասնակցությամբ «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության ներկայացուցիչներ՝ Գ․ Գևորգյանի, Ռ․ Ջիլավյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի Գոհար Լազրի Ումրշատյանի ընդդեմ պատասխանող «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության, երրորդ անձինք՝ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի և Լևոն Արտաշեսի Անտիկյանի` որպես առոչինչ գործարքների անվավերության հետևանք՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ, Դուրյան թաղամաս, 1-ին փողոց, 53 բնակելի տան նկատմամբ «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության գրավի իրավունքը և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պատասխանողի անվամբ կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0070/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու վերաբերյալ հարցը`

Պ Ա Ր Զ Ե Ց

Գոհար Լազրի Ումրշատյանի ներկայացուցիչ Գարիկ Սահակյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության, երրորդ անձինք՝ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի, Լևոն Արտաշեսի Անտիկյանի և խնդրել է.
1. Անվավեր ճանաչել բանկ-գրավառու «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության, գնորդ-գրավատու՝ Գոհար Լազրի Ումրշատյանի և երրորդ անձ՝ վաճառող Լևոն Արտաշեսի Անտիկյանի միջև 27.07.2021 թվականին կնքված թիվ 21190705415/01 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը:
2. Անվավեր ճանաչել վարկատու «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության և վարկառու Գոհար Լազրի Ումրշատյանի միջև 30.07.2021 թվականին կնքված հիփոթեքային վարկի թիվ 21190705415/1 պայմանագիրը:
Որպես անվավերութան հետևանք Գոհար Լազրի Ումրշատյանին վերադարձնել 27.07.2021 թվականին կնքված թիվ 21190705415/01 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի հիման վրա գրավադրված ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ, Դուրյան թաղամաս, 1-ին փողոց, 53 բնակելի տունը:
ՀՀ սնանկության դատարանի 08.05.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ սնանկության դատարանի 22.05.2023թ. որոշմամբ Գոհար Լազրի Ումրշատյանի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է․
Արգելվել է Գոհար Լազրի ՈՒմրշատյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանին հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել վեճի առարկա հանդիսացող՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ, Դուրյան թաղամաս 1-ին փողոց, 53 հասցեում գտնվող բնակելի տունը։
ՀՀ սնանկության դատարանի 05․06.2023թ. որոշմամբ թիվ ՍնԴ/0070/02/23 քաղաքացիական գործով 2023 թվականի հունիսի 28-ին հրավիրվել է նախնական դատական նիստ։
ՀՀ սնանկության դատարանի 10․07․2023թ-ի որոշմամբ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխության վերաբերյալ բավարարվել է․
Հայցի առարկան փոփոխվել է հետևյալ կերպ․
Որպես առոչինչ գործարքների՝ 27․07․2021թ-ին կնքված թիվ 21190705415/01 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի ու 30․07․2021թ-ին կնքված հիփոթեքային վարկի թիվ 211915705415/1 պայմանագրերի անվավերության հետևանք՝ Գոհար Լազրի Ումրշատյանին վերադարձնել 27․07․2021թ-ին կնքված թիվ 21190705415/01 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի հիման վրա գրավադրված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ, Դուրյան թաղամաս, 1-ին փողոց, 53 բնակելի տունը։
ՀՀ սնանկության դատարանի 20.09․2023թ-ի որոշմամբ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխության վերաբերյալ բավարարվել է․
Հայցի առարկան փոփոխվել է հետևյալ կերպ․
Որպես առոչինչ գործարքների 27․07․2021թ-ին կնքված թիվ 21190705415/01 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի և 30․07․2021թ-ին կնքված հիփոթեքային վարկի թիվ 211915705415/1 պայմանագրերի անվավերության հետևանք՝ դադարեցնել Գոհար Լազրի Ումրշատյանի և «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության միջև 27․07․2021 թվականին կնքված թիվ 21190705415/01 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի հիման վրա գրավադրված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ, Դուրյան թաղամաս, 1-ին փողոց, 53 բնակելի տան նկատմամբ «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության ունեցած գրավի իրավունքը։
ՀՀ սնանկության դատարանի 10․10․2023թ-ի որոշմամբ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխության վերաբերյալ բավարարվել է․
Հայցի առարկան փոփոխվել է հետևյալ կերպ․
Որպես առոչինչ գործարքների՝ 27․07․2021թ-ին կնքված թիվ 21190705415/01 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի և 30․07․2021թ-ին կնքված հիփոթեքային վարկի թիվ 211915705415/1 պայմանագրերի անվավերության հետևանք՝ դադարեցնել Գոհար Լազրի Ումրշատյանի և «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության միջև 27․07․2021 թվականին կնքված թիվ 21190705415/01 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի հիման վրա գրավադրված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ, Դուրյան թաղամաս, 1-ին փողոց, 53 բնակելի տան նկատմամբ «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության ունեցած գրավի իրավունքը և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում 30․07․2021թ-ին կատարված «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության գրավի իրավունքի պետական գրանցումը։
09․11․2023թ-ին դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Դատավարության մասնակիցների կողմից այլ միջնորդություններ չեն ներկայացվել, ուստի դատարանը գործը համարել է դատաքննությանը նախապատրաստված, ինչին դատավարությանը ներկա մասնակիցները չեն առարկել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, որ սույն գործով կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված բոլոր դատավարական գործողությունները՝ գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված, դատարանը գտնում է, որ ըստ հայցի Գոհար Լազրի Ումրշատյանի ընդդեմ պատասխանող «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության, երրորդ անձինք՝ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի և Լևոն Արտաշեսի Անտիկյանի` որպես առոչինչ գործարքների անվավերության հետևանք՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ, Դուրյան թաղամաս, 1-ին փողոց, 53 բնակելի տան նկատմամբ «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության գրավի իրավունքը և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պատասխանողի անվամբ կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0070/02/23 քաղաքացիական գործը պետք է նշանակել դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ըստ հայցի Գոհար Լազրի Ումրշատյանի ընդդեմ պատասխանող «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության, երրորդ անձինք՝ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի և Լևոն Արտաշեսի Անտիկյանի` որպես առոչինչ գործարքների անվավերության հետևանք՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ, Դուրյան թաղամաս, 1-ին փողոց, 53 բնակելի տան նկատմամբ «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության գրավի իրավունքը և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պատասխանողի անվամբ կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0070/02/23 քաղաքացիական գործը 2024 թվականի փետրվարի 21-ին, ժամը 1505-ին նշանակել դատաքննության։
Գործի դատաքննությունը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում(քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2, 3-րդ հարկ, թիվ 7 դատական նիստերի դահլիճ):
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Գ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`