Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/13650/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ Անուշ Նորիկի Հարությունյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում

26.01.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ/13650/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ Անուշ Նորիկի Հարությունյանին
/Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Դվին, Ե․ Չարենցի փ․ 11/

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ․ Սարգսյանի վարույթում գտնվող թիվ ԱՎԴ/13650/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Շուշան Գեղամի Հարությունյանի, երրորդ անձինք` Սիրուշ Հրայրի Հարությունյանի, Գեղամ Անուշավանի Հարությունյանի, Գևորգ Գեղամի Հարությունյանի, Ջուլիետա Բաբկենի Հարությունյանի, Հովհաննես Գեղամի Հարությունյանի, Անուշ Նորիկի Հարությունյանի, Ռազմիկ Իշխանի Հարությունյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին դատական նիստը նշանակվել է 2024թ. մարտի 26-ին՝ ժամը 14։30-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայք նստավայրում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի թիվ 8, նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Ի գիտություն․ Ձեր չներկայանալը դատական նիստին արգելք չէ նիստը Ձեր բացակայությամբ անցկացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` 0 282 2 32 24

Էլ. փոստ`