Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԿԴ/14519/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.01.2024

Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ





թիվ ԿԴ/14519/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` ատավարական փաստաթղթերի դեպոնացման և
դատական ակտի հրապարակման մասին

Քաղաքացիական գործով պատասխանող
Հայկ Գրիգորի Կիրակոսյանին
(հասցե՝ ՀՀ,Կոտայքի մարզ,Նոր Հաճըն, Պարույր Սևակի թղմ․, 2-րդ փող․, 33 տուն),
Արթուր Սամվելի Բրուտյանին
(հասցե՝ ՀՀ,Կոտայքի մարզ,Նոր Հաճըն, Պարույր Սևակի թղմ․, 2-րդ փող․, 21 տուն),
Արտակ Սամվելի Բրուտյանին
(հասցե՝ ՀՀ,Կոտայքի մարզ,Նոր Հաճըն, Պարույր Սևակի թղմ․, 5-րդ փող․, 21 տուն),
Արսեն Սաշայի Հովակիմյանին
(հասցե՝ ՀՀ,Կոտայքի մարզ, Նոր Հաճըն, Անդրանիկի փող․, 3 շ․, 48 բն),
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Արեգակ» ՓԲ ընկերության ընդդեմ Հայկ Գրիգորի Կիրակոսյանի, Արթուր Սամվելի Բրուտյանի, Արտակ Սամվելի Բրուտյանի և Արսեն Սաշայի Հովակիմյանի `գումարի բռնագանձման պահանջի մասին:
Թիվ ԿԴ/14519/02/23 քաղաքացիական գործով 07.02.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասով, Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 07․ 02.2024 թվականին ՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, միաժամանակ, հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ք. Չարենցավանի նստավայրում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները և դրանք չկատարելու իրավական հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․Մարգարյան


Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224)2-25-03

Էլ. փոստ`