Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/24971/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.01.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Թիվ ԵԴ/24971/02/21
Քաղաքացիական գործով

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող՝ Անի Լավրենտի Կաղինյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ավան-Առինջ 1-ին մ/շրջ, 3/2 շենք, բն. 25

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԿԴ/2356/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ հայցի Դավիթ Վահանի Փափազյանի ընդդեմ Անալիտիկ ՍՊ ընկերության և Անի Լավրենտի Կաղինյանի՝ պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և դրամական փոխահատուցում վճարելու պահանջի մասին
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը նշանակվել է 27.03.2024թ., ժամը 15:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`