Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ1/0263/02/23/02/20 քաղաքացիական գործ դատական ծանուցագիր

30.01.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ1/0263/02/23/02/20 քաղաքացիական գործով
պատասխանող Կարեն Արմենի Սողոմոնյանին
(ՀՀ Արարատի մարզ, ք․Արարատ, Թումանյան 2/22)

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Է․ Աբգարյանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ1/0263/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Մետաքսյա Գեղամի Խլղաթյանի ընդդեմ Կարեն Արմենի Սողոմոնյանի, իրավասու մարմիններ՝ Արարատի մարզի Վեդի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի և Արարատի մարզի Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ Կարեն Արմենի Սողոմոնյանին 07․03․2009 թվականին ծնված Քեթրին Կարենի Սողոմոնյանի նկատմամբ ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին ամուսնալուծության պահանջի մասին:
Դատարանը որոշում է կայացրել 16․04․2024թ․ ժամը 14։30-ին նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որը տեղի կունենա դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, հեռ. 0236-4-52-51):
Անհրաժեշտ է նախնական դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված դատական նիստին, ով պետք է ներկայանա դատարան անձը հաստատող փաստաթղթով, համապատասխան լիազորագրով (փաստաբանական արտոնագրով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` 0236-4-52-51

Էլ. փոստ`