Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/1249/02/19 քաղաքացիական գործով «Պայծառ Երազ» ՓԲԸ-ի վերաբերյալ հրապարակային ծանուցում:

31.01.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս






ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Թիվ ԵԴ/1249/02/19 քաղաքացիական գործով
«Պայծառ Երազ» ՓԲԸ-ին
/Հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովայի պողոտա 1/4/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ս.ՈՒլիխանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/1249/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Պայծառ Երազ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Իսրաելի Ցամաքյանի ընդդեմ «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվոր:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի հունիսի 03-ին, ժամը 12:10-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում /հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռ. +(374) 24-36-35, էլ.փոստ՝ civ.yerevan@court.am/:
Նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով:
Չներկայանալու հետևանքները՝
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասը՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԷԼ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















Հասցե` ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 24-36-35

Էլ. փոստ`