Թիվ ՍԴ3/0749/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ
31.01.2024
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ
ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
3502 ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան Գ. Նժդեհի 6, E-mail: sisian@court.am, Հեռ. 0283-2-3220
ԴԴԱ-17- Ե-
30 հունվարի 2024թ.
Հայցվոր՝ Արմեն Մկրտչյանի ներկայացուցիչ՝
Ավետիս Մուրադյանին
ք. Երևան, Ծովակալ Իսակովի 38/1, բն. 15
Պատասխանող՝ «ՌԱՄ-1» ՍՊ ընկերությանը
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Ադոնցի փ., 3 շ., բն. 9
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0749/02/23
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Հայտնում եմ, որ թիվ ՍԴ3/0749/02/23 քաղաքացիական գործով 2024թ. հունվարի 30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. փետրվարի 29-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցեն` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդհոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝«1.Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Դատավորի գործավար Ն.Հայրապետյան
Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6
Հեռ..` 0283023882
Էլ. փոստ`