Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0100/02/23 սնանկության գործով դատական ծանուցագիր:

31.01.2024

Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


31 հունվարի 2024թ.
ՍնԴ/0100/02/23
Կարեն Մանուկյանին
ՀՀ, ք․Երևան, Կոմիտասի պող․, 36գ շ․, բն․ 22

ՀՀ Սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0100/02/23 սնանկության գործն ըստ Արթուր Լևոնի Ղալթախչյանի ներկայացուցիչ՝ Իրմա Արմենի Ճաղարյանի հայցադիմումն ընդդեմ Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանի, Կարեն Մերուժանի Մանուկյանի, Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանի և Կարեն Մերուժանի Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի՝ 03․03․2023թ-ին կայացած Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանին և Կարեն Մերուժանի Մանուկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, քաղաք Երևան, Աջափնյակ համայնք, Վահագնի թաղամաս «Թայմ Շեր» տեղամաս, թիվ 34-D հասցեում գտնվող «4PLEX» մոդելի բնակելի տուն/մենատուն/ հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը անվավեր ճանաչելու և որպես հետևանք Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանի և Կարեն Մերուժանի Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի և Արթուր Լևոնի Ղալթախչյանի ներկայացուցիչ Մելանյա Դիմիտրյանի միջև ստորագրված արձանագրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Դատարանի 15․08․2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ուղարկվել է Ձեզ ք․Երևան, Կոմիտասի պող․, 36գ շ․, բն․ 22 հասցեով, սակայն ծանուցումը դատարան է վերադարձվել «չպահանջված» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի համաձայն․
«1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6. Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
7. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
8. Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:»։
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով): Քաղաքացիական գործում առկա փաստաթղթերին կարող եք ծանոթանալ բոլոր աշխատանքային օրերին 09:00-ից մինչև 18:00-ն, ընդմիջման ժամը 13:00-ից մինչև 14:00-ն:
Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
ՀՀ սնանկության դատարան
հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2,
հեռախոս՝ 010-73-77-03։

Դատավորի օգնական՝ Լուիզա Ալիփյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010-73-77-03

Էլ. փոստ`