Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/5975/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

01.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/5975/05/23 վարչական գործով
երրորդ անձ «Ինֆինիտի Ռեսուրսիս» ՍՊ ընկերությանը
հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արամի փ., 74 շ., 92 ոչ բնակելի տարածք

Ըստ հայցի «Բուրգեր Հաուս» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ «Ինֆինիտի Ռեսուրսիս» ՍՊ ընկերություն, «Ստեփան Շաքե» ՍՊ ընկերություն ՝ պատասխանողին Երևան քաղաքի, Կենտրոն, Արամի փողոց 74 շենքի թիվ 92 ոչ բնակելի տարածքի նկատմամբ 2022 թվականի մայիսի 5-ին գրանցված «Ինֆինիտի Ռեսուրսիս» ՍՊ ընկերության վարձակալության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 16-ին, ժամը 12:10-ին, ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 19):
Դուք կանչվում եք, որպես երրորդ անձ:
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Ծանուցում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Մ. Մարգարյան

Հասցե` ք․Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374 10) 494-807 /221/

Էլ. փոստ`