Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/6828/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

01.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/6828/05/23 վարչական գործով
հայցվոր ԱՁ Նորայր Ղազարյան
հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գյուրզադյաններ 58 տ.

Ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Նորայր Ղազարյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 22.12.2022 թվականի «Չկատարված պարտավորությունները /հարկային պարտավորություն, դրոշմանիշային վճար/ գանձելու մասին» թիվ 79134-2 Ա որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ թիվ 79134-2 Ա որոշմամբ առաջադրված պարտավորության մարման նպատակով 10.08.2023 թվականին թիվ 153D05E6-E4D2-4EA4-B42B-E7BBAC3D01B7 կտրոնով վճարված գումարն ամբողջությամբ՝ 1.047.730.00 ՀՀ դրամի չափով Նորայր Ղազարյանին վերադարձնելու պահանջի մասին, վարչական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 16-ին, ժամը՝ 14:15-ին, ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 19):
Դուք կանչվում եք, որպես հայցվոր:
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Ծանուցում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Մ. Մարգարյան

Հասցե` ք․Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374 10) 494-807 /221/

Էլ. փոստ`