Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ՎԴ/12785/05/21

01.02.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայցվոր` «ՎՈՆԴԵՐ ՖՈՐԵՍՏ» ՍՊԸ-ին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Թումանյան փող., 11ա, բն. 74

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ «ՎՈՆԴԵՐ ՖՈՐԵՍՏ» ՍՊ ընկերության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանին Ընկերությանը ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վազգեն Սարգսյան փողոց, թիվ 3/5 հասցեում սրճարանի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա է 2024 թվականի փետրվարի 8-ին, ժամը 12:45-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 11-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին խնդրում ենք ապահովել դատական նիստին համապատասխան ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-07

Էլ. փոստ`