Հա․ ԵԴ/31139/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում
02.02.2024
Հա. ԵԴ/31139/02/19 քաղաքացիական գործ
Պատասխանող՝ Տիգրան Վրեժի Սիմոնյանին
(ՌԴ, Յամալո Նենեցական ինքնավար շրջան, ք․Նոր Ուրենգոյ,
Տունդրային միկրոշրջան, տուն 2, բնակարան 10)
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Ուղարկվում է հա. ԵԴ/31139/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 30․06․2023 թվականի՝ <<Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին>> որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում):
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ 01․12․2023 թվականին՝ ժամը 15։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում նշանակվել է նախնական դատական նիստ։
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԿԻՑ` Որոշումը՝ 2 թերթից:
Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա
Հեռ..` +374 (10) 57-66-13
Էլ. փոստ`