Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/32470/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
«01 փետրվարի 2024թ.
ԵԴ2/32470/02/23

Լևոն Արայի Սանոյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Միքայելյան փողոց, 50/4)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/32470/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Էդուարդ Մնացականի Մկրտչյանի ընդդեմ Լևոն Արայի Սանոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 22.12.2023 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը:
Դուք ծանուցվում եք 16.02.2024 թվականին ժամը 12:30-ին ներկայանալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա)՝ դատավոր Լիլիթ Սաղոյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ2/32470/02/23 քաղաքացիական գործով որպես պատասխանող նախնական դատական նիստին մասնակցելու համար:
1.Թիվ ԵԴ2/32470/02/23 քաղաքացիական գործով սահմանել, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերն են.
1) Էդուարդ Մնացականի Մկրտչյանի և Արա Սիմոնի Սանոյանի միջև պարտավորաիրավական հարաբերությունների առկայության՝ փոխառության և անշարժ գույքի գրավի /հիպոթեքի/ պայմանագիր կնքված լինելու և դրա շրջանակում Էդուարդ Մկրտչյանի կողմից Արա Սիմոնի Սանոյանին փոխառությամբ, ցպահանջ վերադարձնելու պայմանով 7.650.000 ՀՀ դրամ տրված լինելու փաստը,
2) Լևոն Արայի Սանոյանի՝ Արա Սիմոնի Սանոյանի ժառանգությունն ընդունած ժառանգ հանդիսանալու փաստը,
3) Էդուարդ Մնացականի Մկրտչյանի կողմից Արա Սիմոնի Սանոյանի ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում փոխառության պայմանագրից բխող 7.650.000 ՀՀ դրամը վերադարձնելու պահանջ ժառանգին, կտակակատարին կամ ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված լինելու փաստը,
3) Լևոն Արայի Սանոյանի /նրա իրավանախորդի կողմից 7.650.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը,
4) Լևոն Արայի Սանոյանի /նրա իրավանախորդի կողմից 7.650.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու պարտավորությունը կետանցված լինելու փաստը և կետանցի պահը, կետանցված գումարի նկատմամբ հաշվարկվելիք չափը
5) Արա Սիմոնի Սանոյանի և Էդուարդ Մնացականի Մկրտչյանի միջև կնքված փոխառության պայմանագրով սահմանված ամսական 2 տոկոս տոկոսադրույքը պայմանագրի կնքման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցելու փաստը:
Սահմանել, որ 1-5-րդ փաստերը ենթակա են ապացուցման հայցվոր Էդուարդ Մկրտչյանի կողմից:
Ապացուցման ոչ ենթակա փաստեր գործով չկան:
2.Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացնելու համար ժամկետ սահմանել մինչև հաջորդ նախնական դատական նիստը՝ 2024 թվականի փետրվարի 16-ը ներառյալ:

Ծանոթություն:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի` այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով, իսկ 3-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`