Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/6170/02/23 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին-ծանուցում

04.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Լիանա Սարգսի Դավթյանին
/ՀՀ, ք. Երևան, Ավետիսյան փողոց, 67 շենք, 79 բնակարան/


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/6170/02/23 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:


ԵԴ/6170/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/6170/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Լիանա Սարգսի Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 15.02.2023 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Լիանա Սարգսի Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.02.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, որով վճռի հրապարակման օր է նշանակվել 16.06.2023 թվականին:
Պատասխանող Լիանա Սարգսի Դավթյանի կողմից 22.05.2023 թվականին դատարան է ներկայացվել առարկություն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 22.05.2023 թվականի որոշմամբ պարզեցված վարույթը դադարեցվել է, որոշվել է գործի քննությունն իրականացնել ընդհանուր հայցային կարգով:
Թիվ ԵԴ/6170/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Լիանա Սարգսի Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. ապրիլի 16-ին, ժամը 10:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`