Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԵԴ/29808/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

05.02.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Փարվիզ Նոսրաթի Ալամդարիին
(ՀՀ, ք․ Երևան, Կորյունի փ. / 7 / 14)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/29808/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Լուսինե Հակոբյանի ընդդեմ Փարվիզ Ալամդարիսի, «Փարվիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Տիգրան Սեդիկյանի, Մանվել Ղարիբյանի, երրորդ անձինք՝ ՀՀ նոտարական պալատ, Արմինե Մկրտչյան՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, ՀՀ, սնանկության դատարանի 19.09.2023 թվականի վճռի դեմ Լուսինե Հակոբյանի ներկայացուցիչ՝ Սոֆյա Խառատյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Փարվիզ Նոսրաթի Ալամդարիի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, ք․ Երևան, Կորյունի փ. 7 / 14 շենք, բն․25 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Ն.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`