Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ10325/02/23

06.02.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ ՇԴ1/0325/02/23
«05» փետրվարի 2024 թվական
ՇԴ25 Ե-

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Ռուբեն Հովսեփի Ասատրյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ողջի, փողոց 6, տուն 8)

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռուբեն Հովսեփի Ասատրյանի, երրորդ անձինք՝ Հովսեփ Խոսրովի Ասատրյանի, Սուսաննա Հարությունի Հլղաթյանի և Լուսինե Հովսեփի Ասատրյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը և «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊԸ փորձագետի 06.12.2023թ. դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության թիվ 23/301-1 եզրակացությունը՝ «25» թերթից:
Սույն գործով հրավիրված դատական նիստը կայանալու է 03.04.2024 թվականին, ժամը 10:00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան
















Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`