Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՀԿԴ/0182/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.02.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, www.anticorruption@court.am, (010)293133

ԴԴԱ-7-Ե-
գործ թիվ ՀԿԴ/0182/02/23
«06» փետրվարի, 2024թ.


Պատասխանող Սամվել Ազատի Ուզունյանին
(ՀՀ, ք.Երևան, Բագրատունյաց փ., շենք 51 բն.40)


Սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0182/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Սամվել Ազատի Ուզունյանի և Ալլա Ռաֆիկի Հարությունյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան)՝ «Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին» 06.02.2024 թվականի որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ) 2024 թվականի փետրվարի 23-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Առդիր՝ որոշումը՝ «2» թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`