Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0551/02/23 քաղաքացիական գործով <<Ա.Լ.Մ Հոլդինգ>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ` նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Ա.Լ.Մ Հոլդինգ>> ՍՊԸ-ի (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ <<Թելեփլաս>> ՍՊԸ-ի (այսուհետ` նաև Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ա.Լ.Մ Հոլդինգ>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Թելեփլաս>> ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի <<Ա.Լ.Մ Հոլդինգ>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Թելեփլաս>> ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին, վերսկսել:
3. Քաղաքացիական գործով հրավիրել դատական նիստ` 20.02.2024 թվականին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 41 Ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`