Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/36648/02/23 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Դոնարա Դավիթի Բեյբությանին Հասցե՝ Ք․ Երևան, Նոր Նորք 9 զանգվ, 36 շ բն 34

06.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

ԵԴ2/36648/02/23 քաղաքացիական գործով
Երրորդ անձ՝Դավիթ Վանիկի Դավթյանին
Հասցե՝ Ք․ Երևան, Նոր Նորք 9 զանգվ, 36 շ բն 34

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում ԵԴ2/36648/02/23 քաղաքացիական գործը:
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության կողմից հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Դոնարա Դավիթի Բեյբությանի, երրորդ անձինք՝ Դավիթ Վանիկի Դավթյանի, Դուստրիկ Գուրգենի Դավթյանի, Վանիկ Դավիթի Դավթյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով՝ բաժեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ2/36648/02/23 քաղաքացիական գործով Դուք, որպես երրորդ անձ հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2024թ. հունիսի 26-ին ժամը 10։00-ին նշանակված նախնական դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 7 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին չներկալայանալը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հետևանքների, օրինակ, հայցն առանց քննության թողնելուն:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհ րաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Դատավորի օգնական Ն. Գևորգյան

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`