Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/19804/02/22 քաղաքացիական գործով 18.12.2023 թվականի Ապացուցման պարտակությունը բաշխելու մասին դատարանի որոշումը:

06.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով





ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19804/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ դատավոր՝ Ա․ Շիլաջյանի

2023 թվականի դեկտեմբերի 18-ին քաղաք Երևան

նախնական դատական նիստում ըստ հայցի Արմեն Արամի Վարդանյանի հայցն ընդդեմ Նաիրի հրատարակչություն ՓԲԸ, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից 23.09.2020 ընդունված արձանագրությունն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Արմեն Արամի Վարդանյանին Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում վերկանգնելու պահանջի մասին թիվ ԵԴ/19804/02/22 քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արմեն Արամի Վարդանյանի ներկայացուցիչ Ալբերտ Արզումանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Քնարիկ Մարգարյանի, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից 23.09.2020 թ. ընդունված արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Դատարանը (դատավոր՝ Լ.Սարգսյան) 27.04.2022 թվականին որոշում է կայացրել՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լ.Սարգսյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով 31.07.2023 թվականին թիվ ԵԴ/19804/02/18 քաղաքացիական գործը մակագրվել է նույն Դատարանի դատավոր Ա. Շիլաջյանին, աշխատակազմին է հանձնվել 03.08.2023 թվականին:
Դատարանի 08.08.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/19804/02/22 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ է նշանակվել 18.12.2023 թվականին, ժամը 14:30-ին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեցիարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված պահանջներին համապատասխան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Արմեն Արամի Վարդանյանի հայցն ընդդեմ Նաիրի հրատարակչություն ՓԲԸ, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից 23.09.2020 ընդունված արձանագրությունն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Արմեն Արամի Վարդանյանին Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում վերկանգնելու պահանջի մասին քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2․1 Պատասխանող Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության վրա դնել ստորև թվարկված փաստերի ապացուցման պարտականությունը.
● 23.09.2020 թվականին ընդունված արձանագրության համար հիմք հանդիսացած փաստական և իրավական հիմքերի առկայության փաստը։
3. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև հաջորդ նախնական դատական նիստը ներառյալ, որը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 31-ին, ժամը 12:45-ին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Հր․ Ներսիսյան 10):
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ՇԻԼԱՋՅԱՆ

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 010-287-100

Էլ. փոստ`