Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/27425/02/23 քաղաքացիական գործով Ռոզա Ուվայսի Կիևայի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Աշոտ Կամսարի Կոստանյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Ռոզա Ուվայսի Կիևայի, Երևան նոտարական տարածքի նոտար՝ Քրիստինե Աշոտի Արսենյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ), երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ նաև Երրորդ անձ)՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր (առոչինչ) ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Աշոտ Կամսարի Կոստանյանի ընդդեմ Ռոզա Ուվայսի Կիևայի, Երևան նոտարական տարածքի նոտար՝ Քրիստինե Աշոտի Արսենյանի, երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր (առոչինչ) ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 22.02.2024 թվականին, ժամը` 16:45-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`