Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/5580/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

07.02.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչ.դատավարության 63-րդ հոդված

Հասցեատեր՝ Դավիթ Ավագյանին

հասցեն` ք.Երևան, Կոնդ թաղամաս, 81 տուն


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան որպես դատավարության մասնակից թիվ ՎԴ/5580/05/21 վարչական գործով ըստ հայցի Դավիթ Ավագյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` հետևյալ պահանջի մասին, այն է՝ «պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին հայցվոր Դավիթ Ավագյանին տրամադրելու ՀՀ կառավարության 29.07.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված բարենպաստ վարչական ակտը (որոշումը)՝ Երևան քաղաքի Գյուրջյան փողոց 35/5 հասցեում գտնվող ինքնակամ կառույցը օրինականացնելու վերաբերյալ որոշումը»:
Դատական նիստը տեղի կունենա` 2024 թվականի փետրվարի 22-ին, ժամը 12:10-ին` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
(ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-03

Էլ. փոստ`