Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՀԿԴ/0067/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.02.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս







ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am (010) 293133
ԴԴԱ-7-Ե-
գործ թիվ ՀԿԴ/0067/02/23
«08» փետրվարի, 2024թ.

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երրորդ անձ «Սարանդ» ՍՊԸ-ին
(ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Երևանյան խճուղու սկզբնամաս)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0067/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (ներկայացուցիչ՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյան) ընդդեմ Սաշա Ժորայի Հակոբյանի, Լիանա Վազգենի Հակոբյանի, Հովհաննես Սաշայի Հակոբյանի, Արաքսյա Հովհաննեսի Ավջյանի և Կարապետ Գրիշայի Հակոբյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ «Սարանդ» ՍՊԸ-ի, Արմեն Սարգսի Սարգսյանի և Քրիստինե Աշոտի Զաքարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
Սույն գործով որպես երրորդ անձ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մարտի 05-ին, ժամը 14:30-ին նշանակված նախնական դատական նիստին։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Խնդրում ենք դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`