Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/7405/05/20 վարչական գործով Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում

09.02.2024

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/7405/05/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«31» հունվարի 2024թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Վահան Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Արկադի Հայկազի Սարգսյան, Հասմիկ Կոլյայի Սարգսյան, Հայկազ Արկադիայի Սարգսյան, Գևորգ Արկադիայի Սարգսյան, Սիրանուշ Արկադիայի Սարգսյան, Գոռ Հուսիկի Մելքոնյան, Ալմաստ Գալուստի Պետրոսյան, Յուրի Անդրանիկի Մնացականյան, Ռուզաննա Մուշեղի Մնացականյան, Կարինե Յուրիկի Մնացականյան` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29 հասցեի անշարժ գույքի՝ 0.0058 հա սեփակության իրավունքով հողամասի, 0.00257 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հողամասի և 24.16քմ սեփականության իրավունքով շենք-շինությունների նկատմամբ, և ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29/1 հասցեի անշարժ գույքի՝ 0.00198 հա սեփականության իրավունքով հողամասի և 15.81քմ սեփականության իրավունքով ավտոտնակի /ավտոտնակի մաս/ նկատմամբ կադաստրային քարտեզի ուղղում, համապատասխանեցնելով այն բնության մեջ իրականությանը (ըստ ներկայացված չափագրման տվյալների), կատարելուն և ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29 հա և ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29/1 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ հայցվորի իրավունքների պետական գրանցումներ` ըստ ներկայացված չափագրման տվյալների, կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Վահան Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Արկադի Հայկազի Սարգսյան, Հասմիկ Կոլյայի Սարգսյան, Հայկազ Արկադիայի Սարգսյան, Գևորգ Արկադիայի Սարգսյան, Սիրանուշ Արկադիայի Սարգսյան, Գոռ Հուսիկի Մելքոնյան, Յուրի Անդրանիկի Մնացականյան, Ռուզաննա Մուշեղի Մնացականյան, Կարինե Յուրիկի Մնացականյան` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29 հասցեի անշարժ գույքի՝ 0.0058 հա սեփակության իրավունքով հողամասի, 0.00257 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հողամասի և 24.16քմ սեփականության իրավունքով շենք-շինությունների նկատմամբ, և ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29/1 հասցեի անշարժ գույքի՝ 0.00198 հա սեփականության իրավունքով հողամասի և 15.81քմ սեփականության իրավունքով ավտոտնակի /ավտոտնակի մաս/ նկատմամբ կադաստրային քարտեզի ուղղում, համապատասխանեցնելով այն բնության մեջ իրականությանը (ըստ ներկայացված չափագրման տվյալների), կատարելուն և ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29 հա և ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29/1 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ հայցվորի իրավունքների պետական գրանցումներ` ըստ ներկայացված չափագրման տվյալների, կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Տվյալ դեպքում Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ հայցի Վահան Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Արկադի Հայկազի Սարգսյան, Հասմիկ Կոլյայի Սարգսյան, Հայկազ Արկադիայի Սարգսյան, Գևորգ Արկադիայի Սարգսյան, Սիրանուշ Արկադիայի Սարգսյան, Գոռ Հուսիկի Մելքոնյան, Յուրի Անդրանիկի Մնացականյան, Ռուզաննա Մուշեղի Մնացականյան, Կարինե Յուրիկի Մնացականյան` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29 հասցեի անշարժ գույքի՝ 0.0058 հա սեփակության իրավունքով հողամասի, 0.00257 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հողամասի և 24.16քմ սեփականության իրավունքով շենք-շինությունների նկատմամբ, և ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29/1 հասցեի անշարժ գույքի՝ 0.00198 հա սեփականության իրավունքով հողամասի և 15.81քմ սեփականության իրավունքով ավտոտնակի /ավտոտնակի մաս/ նկատմամբ կադաստրային քարտեզի ուղղում, համապատասխանեցնելով այն բնության մեջ իրականությանը (ըստ ներկայացված չափագրման տվյալների), կատարելուն և ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29 հա և ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1-ին փողոց թիվ 29/1 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ հայցվորի իրավունքների պետական գրանցումներ` ըստ ներկայացված չափագրման տվյալների, կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, նշանակել դատաքննության՝ 14.03.2024 թվականին, ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ










ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/7405/05/20 «31» հունվարի 2024թ.


Երրորդ անձ` Գոռ Մելքոնյանին
(Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 1 փ., տուն 27)




Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 31.01.2024 թվականի «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը՝ «3» թերթից:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Միաժամանակ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`