Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/8123/05/23 վարչական գործով ծանուցում

09.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ
թիվ ՎԴ/8123/05/23
N_____________
09 փետրվարի 2024թ․
Երրորդ անձ «Ապարանի ճանապարհաշինարարական
շահագործման ձեռնարկություն» ԲԲԸ
Հասցե՝ ՀՀ, ք․ Ապարան, Բաղրամյան փ․, 54 շենք

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/8123/05/23 վարչական գործով (Ռոման Բաղդասարի Հակոբյանն ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի, երրորդ անձ՝ «Ապարանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» ԲԲԸ՝ Արագածոտնի մարզ, Հարթավան համայնք, 1-ին խճուղի, 3-րդ հողամաս հասցեում գտնվող ինքնակամ շինության (ինքնակամ կառույցի) քանդման (ապամոնտաժման) մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու և որպես վարչական ակտ Ապարան համայնքի ղեկավարի 21․12․2022թ․ թիվ 020/2579 գրությունը վերացնելու պահանջի մասին) հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մարտի 20-ին՝ ժամը 15:00, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 23 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։

Դատավորի գործավար Լիլի Սուքիասյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`