Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4634/05/23 Վարչական գործով ծանուցում

09.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ
Թիվ ՎԴ/4634/05/23
N______________
07 փետրվարի 2024թ
Պատասխանող «Հանրային Դիվանագիտություն»
բարեգործական հասարակական կազմակերպություն
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սարյան փ․ 24/5

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/4634/05/23 վարչական գործով (Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Հանրային Դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության՝ վերջինիս գործողությունը կասեցնելու պահանջի մասին) հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մարտի 19-ին՝ ժամը 10:30, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 23 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես պատասխանող։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2)։

Դատավորի գործավար Լիլի Սուքիասյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`