Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ3/0145/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

09.02.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40, հեռ. 0244/5-53-04,
ՇԴ-25-Ե
ՇԴ3/0145/02/23
<<09>> փետրվարի 2024 թվական

Երրորդ անձ՝ Լիլիթ Մեսրոպյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Մայակովսկի, 1 նրբ․, տուն 9)

Ծանուցում
թիվ ՇԴ3/0145/02/23 քաղաքացիական գործով վեճի
առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ ներգրավվելու վերաբերյալ Ձեր իրավունքի մասին

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր Ա. Սարոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքապետարանի ընդդեմ Արա Թաթուլի Հակոբյանի,Նարինե Բարոյանի և Լենա Մատինյանի՝ ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու և շինության նախկին վիճակը վերականգնելու պահանջների մասին։
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ3/0145/02/23 քաղաքացիական գործով 2023 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 15:30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մարտի 05-ին ժամը 14:30-ին (հասցե` ՀՀ ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով /ներկայացուցչի դեպքում՝ նաև լիազորագրով/:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
4. Եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
5. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:

6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
7. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
8. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են: Գործին մասնակցող անձանց կազմից երրորդ անձին հանելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ թիվ ՇԴ3/0145/02/23 քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել մասնավորապես՝ Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, ինչի հիման վրա էլ Դուք ծանուցվում եք թիվ ՇԴ3/0145/02/23 քաղաքացիական գործով՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, ներգրավվելու վերաբերյալ, Ձեր իրավունքների և պարտականությունների մասին։
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես դատավարության պատասխանող կողմ՝ Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ՝ ՀՀ ՇՄ ք. Արթիկ,Բաղրամյան 40:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ


Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան











Հասցե` ՛ՀՀ Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244-5-5-04

Էլ. փոստ`