Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ2/30813/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը-ծանուցում

11.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Մարիաննա Միշայի Կարապետյանին
ՀՀ, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, բնակարան 48

Պատասխանող Լաուրա Ավետիկի Ապետնակյանին
ՀՀ, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, բնակարան 48

Պատասխանող Միշա Ալիշի Կարապետյանին
ՀՀ, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, բնակարան 48

Պատասխանող Լուսինե Միշայի Կարապետյանին
ՀՀ, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, բնակարան 48

Պատասխանող Տաթևիկ Միշայի Կարապետյանի
ՀՀ, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, բնակարան 48

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/30813/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ2/30813/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Մարիաննա Միշայի Կարապետյանի, Լաուրա Ավետիկի Ապետնակյանի, Միշա Ալիշի Կարապետյանի, Լուսինե Միշայի Կարապետյանի, Տաթևիկ Միշայի Կարապետյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 22․09․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Մարիաննա Միշայի Կարապետյանի, Լաուրա Ավետիկի Ապետնակյանի, Միշա Ալիշի Կարապետյանի, Լուսինե Միշայի Կարապետյանի, Տաթևիկ Միշայի Կարապետյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 25.09.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 12․10․2023 թվականին կրկին է հայցադիմում ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Մարիաննա Միշայի Կարապետյանի, Լաուրա Ավետիկի Ապետնակյանի, Միշա Ալիշի Կարապետյանի, Լուսինե Միշայի Կարապետյանի, Տաթևիկ Միշայի Կարապետյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 25.09.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 23.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Պատասխանողներ Լաուրա Ավետիկի Ապետնակյանը և Միշա Ալիշի Կարապետյանը ստացել են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ պատասխանողներ Մարիաննա Միշայի Կարապետյանին, Լուսինե Միշայի Կարապետյանին, Տաթևիկ Միշայի Կարապետյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան՝ «չպահանջված» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողներ Լաուրա Ավետիկի Ապետնակյանը և Միշա Ալիշի Կարապետյանը ստացել են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ Մարիաննա Միշայի Կարապետյանին, Լուսինե Միշայի Կարապետյանին, Տաթևիկ Միշայի Կարապետյանին հասցեագրված դատական ծանուցագրերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջիններս համարվել են ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չեն ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/30813/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Մարիաննա Միշայի Կարապետյանի, Լաուրա Ավետիկի Ապետնակյանի, Միշա Ալիշի Կարապետյանի, Լուսինե Միշայի Կարապետյանի, Տաթևիկ Միշայի Կարապետյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 04.03.2024 թվականին, ժամը 15:45-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`