Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ2/28056/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում- -ծանուցում

11.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Սուսաննա Ռուբենի Զաքարյանին
ՀՀ, ք. Երևան, Խանջյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 5/13

Պատասխանող Վարդուհի Վահագնի Մորիկյանին
ՀՀ, ք. Երևան, Խանջյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 5/13

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/28056/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ2/28056/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Զեյթուն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Սուսաննա Ռուբենի Զաքարյանի և Վարդուհի Վահագնի Մորիկյանի՝ հանրային գերակա շահի ապահովման նպատակով պատասխանողներին պատկանող բնակելի տան օտարման, որպես հետևանքներ պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման և անշարժ գույքը հայցվորին հանձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Զեյթուն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 30.08.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սուսաննա Ռուբենի Զաքարյանի և Վարդուհի Վահագնի Մորիկյանի` հանրային գերակա շահի ապահովման նպատակով պատասխանողներին պատկանող բնակելի տան օտարման, որպես հետևանքներ պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման և անշարժ գույքը հայցվորին հանձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Տ. Գրիգորյան) 06.09.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն վերադարձվել է:
«Զեյթուն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 13.09.2023 թվականին կրկին է հայցադիմում ներկայացրել դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 22.09.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
«Զեյթուն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 10.10.2023 թվականին կրկին է հայցադիմում ներկայացրել դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.10.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է Արգելանք դնել Երևան քաղաք, Խանջյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 5/13 բնակելի տան (09.10.2007թ. տրված թիվ 2290196 վկայականով) վրա:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.11.2023 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա վերացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.10.2023 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:
Պատասխանող Սուսաննա Ռուբենի Զաքարյանը ստացել է, իսկ Վարդուհի Վահագնի Մորիկյանին ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները վերադարձվել են դատարան՝ «տեղափոխված» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Սուսաննա Ռուբենի Զաքարյանը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները, իսկ Վարդուհի Վահագնի Մորիկյանին հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջինս համարվել է ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/28056/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Զեյթուն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Սուսաննա Ռուբենի Զաքարյանի և Վարդուհի Վահագնի Մորիկյանի՝ հանրային գերակա շահի ապահովման նպատակով պատասխանողներին պատկանող բնակելի տան օտարման, որպես հետևանքներ պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման և անշարժ գույքը հայցվորին հանձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 04.03.2024 թվականին, ժամը 16:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`