Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/19804/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական Դատավարության 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ
ԵԴ/19804/02/22

Պատասխանող՝ Նաիրի հրատարակչություն ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան փող., 91

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԷԴ/0542/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արմեն Արամի Վարդանյանի ընդդեմ Քնարիկ Մարգարյանի, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից 23.09.2020 թ. Ընդունված արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 25.03.2024թ., ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 287100

Էլ. փոստ`