Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Դատական նիստի կայացման վայրի և ժամանակի մասին ԹԻՎ ԱՎԴ/4382/02/21 քաղաքացիական գործով

12.02.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Դատական նիստի կայացման վայրի և ժամանակի մասին

ԹԻՎ ԱՎԴ/4382/02/21 քաղաքացիական գործով
պատասխանողներ՝ Մանուկ Սարգսի Թադևոսյանին,
Աննա Սարգսի Թադևոսյանին,
Մարինե Սարգսի Թադևոսյանին,
Գուլնար Վրեժի Հովհաննիսյանին /Թադևոսյանի/,
Ռուզաննա Սարգսի Հովհաննիսյանին /Թադևոսյանի/,
Ալվարդ Սարգսի Թադևոսյանին,
Սարգիս Զալիբեկի Թադևոսյանին,
Արուսյակ Սարգսի Թադևոսյանին
/ՀՀ, Արարատի մարզ, գ. Գետազատ, Մուրացանի փ․, տուն 4/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Է․ Աբգարյանի վարույթում է գտնվում <<ԱՐԱՐԱՏԲԱՆԿ>> ԲԲ ընկերության ընդդեմ Մանուկ Սարգսի Թադևոսյանի, Աննա Սարգսի Թադևոսյանի, Մարինե Սարգսի Թադևոսյանի, Գուլնար Վրեժի Հովհաննիսյանի /Թադևոսյանի/, Ռուզաննա Սարգսի Հովհաննիսյանի /Թադևոսյանի/, Ալվարդ Սարգսի Թադևոսյանի, Սարգիս Զալիբեկի Թադևոսյանի, Արուսյակ Սարգսի Թադևոսյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին թիվ ԱՎԴ/4382/02/21 քաղաքացիական գործը:
Հայտնվում է, որ 18․04․2024թ․ ժամը 15։30-ին նախնական դատական նիստը տեղի կունենա դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, հեռ. 0236-4-52-51):
Անհրաժեշտ է նախնական դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված դատական նիստին, ով պետք է ներկայանա դատարան անձը հաստատող փաստաթղթով, համապատասխան լիազորագրով (փաստաբանական արտոնագրով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`