Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ ԱՎԴ/0512/02/17քաղաքացիական գործով

13.02.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/0512/02/17քաղաքացիական գործով
Պատասխանող Հասմիկ Լևիկի Հովսեփյանին
/ՀՀ, ՎՁՄ, ք․ Վայք, Շահումյան 62/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Է․ Աբգարյանի վարույթում է գտնվում <<Էներջի-Լայֆ>> ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ հայցվոր) ընդդեմ Աշոտ Յաշկայի Զաքարյանի և Հասմիկ Լևիկի Հովսեփյանի (այսուհետ նաև՝ պատասխանողներ)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ/0512/02/17 քաղաքացիական գործը:
Հայտնվում է, որ 14․05․2017թ․ ժամը 14։00-ին նախնական դատական նիստը տեղի կունենա դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, հեռ. 0236-4-52-51):
Անհրաժեշտ է նախնական դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված դատական նիստին, ով պետք է ներկայանա դատարան անձը հաստատող փաստաթղթով, համապատասխան լիազորագրով (փաստաբանական արտոնագրով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`