Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/33979/02/23 Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

13.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ2/33979/02/23 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Վլադիմիր Հովհաննեսի Խաչատրյանին
Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Հալաբյան փ. 33շ., բն. 7

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/33979/02/23 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Հովհաննես Վլադիմիրի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանի ընդդեմ Վլադիմիր Հովհաննեսի Խաչատրյանի՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, 24.10.2023թ. կայացված <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> և <<Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին>> որոշումները, ինչպես նաև հայցադիմումի օրինակը՝ կից փաստաթղթերի պատճեններով։
Ծանոթություն. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի և 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` հայերեն կամ այլ լեզվով` հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե` պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:

Առդիր՝
1. <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշում,
2. <<Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին>> որոշում,
3. Հայցադիմումի օրինակը՝ կից փաստաթղթերի պատճեններով:

Վերոնշյալ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, որոնց կարող եք ծանոթանալ Դատարանի նստավայրում՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում:

Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`