Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/9112/05/18 վարչական գործով

14.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված








N ԴԴ9 ---------------------

թիվ ՎԴ/9112/05/18 վարչական գործով
երրորդ անձ Ռադիկ Աբրահամյանին
/ք. Երևան, Խորենացու փ., 2շ., 8բն./



ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրկին Ձեզ է ուղարկվում «Գործի նոր քննության վարույթ հարուցելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» ՀՀ վարչական դատարանի 22.12.2023թ. որոշումը /առդիր`2 թերթ/։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/


Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան



Վարչական գործ թիվ ՎԴ/9112/05/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22 դեկտեմբերի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, քննարկելով թիվ ՎԴ/9112/05/18 վարչական գործով գործի նոր քննության վարույթ հարուցելու հարցը,
ՊԱՐԶԵՑ


ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ․ Այվազյան) 30․04․2021թ․ որոշմամբ թիվ ՎԴ/9112/05/18 վարչական գործի վարույթը, ըստ «Հակոբ մեղապարտ տպագրատուն» ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կառավարության, երրորդ անձինք՝ ՀՀ Կադաստրի կոմիտե, Ռադիկ Աբրահամյան, Հակոբ Աբրահամյան, Սեդա Գյուրջյան, Արթուր Խաչատրյան, Արթուր Գալստյան, Գևորգ Ջանոյան, Լալա Սողոմոնյան, «Էվոկաբանկ» փակ բաժնետիրական ընկերություն, Օնիկ Մարտիրոսյան, Գայանե Մաժինյան, Աշոտ Մայիլյան, Հակոբ Խաչատրյան, Թամարա Սարգսյան, Մհեր Հարությունյան, Գևորգ Նալբանդյան, Արմեն Ղարյան, Գրետա Միքայելի Սահակյան, Բախշի Սողոմոնյան, Վարդան Աղաջանյան, Եղիշե Աղաջանյան՝ Երևանի քաղաքապետի 28.12.2004 թվականի թիվ 2435-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Էդվարդ Նահապետյան, դատավորներ՝ Ալեքսանդրա Հարությունյան, Կարեն Գևորգյան) 22․06․2023 թվականի որոշմամբ «ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՓԲ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ թիվ ՎԴ/9112/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի ապրիլի 30-ի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի 08.11.2023թ. որոշմամբ թիվ ՎԴ/9112/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22․06․2023 թվականի (հրապարակված` 03․07․2023 թվական) որոշման դեմ երրորդ անձինք Ռադիկ Աբրահամյանի և Սեդա Գյուրջյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում ստորադաս դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ:
Տվյալ դեպքում դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.06.2023 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 30․04․2021 թվականի որոշումը բեկանվելու, և ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկվելու պայմաններում սույն վարչական գործով անհրաժեշտ է հարուցել գործի նոր քննության վարույթ:
Գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, 174-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով` ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վարչական գործով ըստ հայցի «ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՓԲ ընկերության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Ռադիկ Աբրահամյան, Հակոբ Աբրահամյան, Սեդա Գյուրջյան, Արթուր Խաչատրյան, Արթուր Գալստյան, Գևորգ Ջանոյան, Լալա Սողոմոնյան, «Էվոկաբանկ» ՓԲ ընկերություն, Օնիկ Մարտիրոսյան, Գայանե Մաժինյան, Աշոտ Մայիլյան, Հակոբ Խաչատրյան, Թամարա Սարգսյան, Մհեր Հարությունյան, Գևորգ Նալբանդյան, Արմեն Ղարյան, Գրետա Սահակյան, Բախշի Սողոմոնյան, Վարդան Աղաջանյան, Եղիշե Աղաջանյան՝ Երևանի քաղաքապետի 28.12.2004 թվականի թիվ 2435-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հարուցել գործի նոր քննության վարույթ:
2. Սույն վարչական գործով հրավիրել նախնական դատական նիստ 08.05.2024 թվականին՝ ժամը 14:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`