Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/7527/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.02.2024

Հայտատու` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183
Գործ - № ՇԴ/7527/02/23
ՇԴ-25-
14 փետրվարի 2024թ.
Թիվ ՇԴ/7527/02/23 քաղաքացիական գործով

պատասխանողներ`
1. Ժաննա Վոլոդյայի Թադևոսյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Մուշ 2 թաղ., 4/35 շենք, բն. 8/

2. Գարեգին Մուրադի Թադևոսյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Մուշ 2 թաղ., 4/35 շենք, բն. 8/

3. Գագիկ Արտյոմի Ավետիսյանին
/հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Նուբարաշեն, 11 փող., 13 շենք, բն. 35

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ


Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/7527/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ժաննա Վոլոդյայի Թադևոսյանի, Գարեգին Մուրադի Թադևոսյանի և Գագիկ Արտյոմի Ավետիսյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գուքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2024թ․ մարտի 26-ին, ժամը 14:30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի թիվ 7 դատական նիստերի դահլիճում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

ԴԱՏԱՎՈՐ` Հ.ԱՂԱՔԱՐՅԱՆ

Դատավորի օգնական՝ Ա.Իկիլիկյան

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` /0312-5-01-83/

Էլ. փոստ`