Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ Թիվ ԵԴ/22184/02/21 քաղաքացիական գործով Վկա՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Քրիստինա Ստեփանյանին Հասցե` ք.Երևան, Բյուզանդի փող., 1/3

14.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/22184/02/21 քաղաքացիական գործով
Վկա՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության
փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Քրիստինա Ստեփանյանին
Հասցե` ք.Երևան, Բյուզանդի փող., 1/3


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/22184/02/21 քաղաքացիական գործը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/22184/02/21 քաղաքացիական գործը։ Վիկտորյա Ժիրայրի Ռաիսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ/22184/02/21 քաղաքացիական գործով Դուք որպես վկա հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2024թ. մարտի 6-ին ժամը 15։40-ին նշանակված դատաքննությանը՝ քաղաքացիական գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն իրականացնելու նպատակով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 7 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին չներկայանալը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հետևանքների, օրինակ, հայցն առանց քննության թողնելուն:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Դատավորի օգնական Ն. Գևորգյան

 

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`