Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՀԿԴ/0218/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.02.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am, (010)293133

ԴԴԱ-7-Ե-
գործ թիվ ՀԿԴ/0218/02/23
«14» փետրվարի, 2024թ.


Պատասխանող Տաթևիկ Կարապետի Քալաեջյանին
(ՀՀ, Կոտայքի մարզ, Նաիրի, ք.Եղվարդ, Երևանյան փ., շենք 2, բն.25)


Սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0218/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (ներկայացուցիչ՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Գ. Քոչարյան) հայցադիմումն ընդդեմ Արամ Սուրենի Խաչատրյանի, Տաթևիկ Կարապետի Քալաեջյանի, Ռուզան Միխայելի Սիմոնյանի, Արամ Սիրեկանի Անտոնյանի, Գուրգեն Գագիկի Մուրադյանի, Արմեն Ռազմիկի Նազարյանի, Գալուստ Լուկաշի Գրիգորյանի և Էդիկ Հրաչիկի Սահակյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան)՝ «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» 14.02.2024 թվականի որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մարտի 26-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Առդիր՝ որոշումը՝ «2» թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`