Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա. ԵԴ2/0274/02/24 քաղաքացիական գործով պատասխանող Արսեն Սամվելի Հարությունյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.

15.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
15 փետրվարի 2024թ.

Հա. ԵԴ2/0274/02/24 քաղաքացիական գործով
պատասխանող Արսեն Սամվելի Հարությունյանին
/ ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Մայիսյան փող., 12/1 տուն/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի Անժելա Արթուրի Հարությունյանի ընդդեմ Արսեն Սամվելի Հարությունյանի՝ որպես 14.04.2017թ-ին ծնված Արթուր Արսենի Հարությունյանի և 14.01.2022թ-ին ծնված Ալիսա Արսենի Հարությունյանի ապրուստի միջոց յուրաքանչյուր երեխայի համար մինչև երեխաների չափահաս դառնալը կայուն գումարով՝ ամսական 50000 ՀՀ դրամի չափով ալիմենտի բռնագանձման և 14.04.2017թ-ին ծնված Արթուր Արսենի Հարությունյանի և 14.01.2022թ-ին ծնված Ալիսա Արսենի Հարությունյանի բնակության վայրը մոր՝ Անժելա Արթուրի Հարությունյանի բնակության վայրով սահմանելու պահանջների մասին հա. ԵԴ2/0274/02/24 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Արսեն Սամվելի Հարությունյանին՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Մայիսյան փող., 12/1 տուն հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`