Թիվ ՀԿԴ/0199/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
15.02.2024
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am, (010)293133
ԴԴԱ-7-Ե-
գործ թիվ ՀԿԴ/0199/02/23
«15» փետրվարի, 2024թ.
Երրորդ անձ «Սեքյուրիթի Դրիմ»ՍՊԸ-ին
(ՀՀ, ք. Երևան, Ն. Տիգրանյան 27., 0014)
Սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0199/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Ալեքսան Մուշեղի Զաքարյանի, Գայանե Բոգդանի Վերդյանի և Աստղիկ Ալեքսանի Զաքարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան)՝ 14.02.2024 թվականի «Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես Երրորդ անձ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մարտի 13-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):
Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Առդիր՝ որոշումը՝ «2» թերթ։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9
Հեռ..` (010) 293133
Էլ. փոստ`