Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՀԿԴ/0207/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.02.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am (010) 293133
№ ԴԴԱ-7-Ե-
գործ թիվ ՀԿԴ/0207/02/23
«15» փետրվարի, 2024 թ.

Պատասխանող «ՆԱԿՐԻՆԱՄԱՆԳ» («Nakrinamang») ընկերությանը
(75007, 6 Էդմոն Վալենտին, Փարիզ, Ֆրանսիա)

Սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0207/02/23 գործն՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (ներկայացուցիչ՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Գ. Քոչարյան) ընդդեմ Գուրգեն Գագիկի Խաչատրյանի, Քրիստինա Սամվելի Հունանյանի, Անժելա Գագիկի Խաչատրյանի, «ՆԱԿՐԻՆԱՄԱՆԳ» («Nakrinamang») ընկերության, «ԴԱԲԼՅՈՒ ԱՐ ԷՅՉ ԻՆՔ» («WRH INC») ընկերության, «ԱՅՅՈՒ ԹԵԼԵՔՈՄՅՈՒՆԻՔԵՅԹ ԼԻՄԻԹԵԴ» («IU Telecomunicate Limited») ընկերության, Արամ Սիրեկանի Անտոնյանի, Գուրգեն Գագիկի Մուրադյանի, «ՄԱՍՏԵՊՈ ՓՐՈՓԵՐԹԻՍ ԼԻՄԻԹԵԴ» («Mastepo Properties Limited») ընկերության, Ռուբիկ Վոլոդյայի Գասպարյանի, Հարություն Գագիկի Գևորգյանի, Էդիկ Հրաչիկի Սահակյանի, Լաուրա Անդրուշայի Եփրեմյանի և Սամվել Անդրուշայի Եփրեմյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան) 14.02.2024 թվականի՝ «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մարտի 27-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Առդիր՝ որոշումը՝ «2» թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`