Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/37831/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/37831/02/23


Պատասխանող՝ Լուսինե Վարդանի Ղահրամանյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Վ. Փափազյան 22Ա շենք, 19 բնակարան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի հունվարի 24-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Սերգեյ Հենրիկի Մանուկյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ պատասխանող Լուսինե Վարդանի Ղահրամանյանի, երրորդ անձինք՝ Հենրիկ Միխայելի Մանուկյան, Լարիսա Վլադիմիրի Մանուկյան և «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերություն, ընդհանուր գույքում պատասխանողի բաժնի իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին քաղաքացիական գործը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Հայցվորի ներկայացուցիչը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ պատասխանող Լուսինե Վարդանի Ղահրամանյանի, իրավասու մարմիններ՝ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին և Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին, խնդրելով լուծել հայցվոր Սերգեյ Հենրիկի Մանուկյանի և պատասխանող Լուսինե Վարդանի Ղահրամանյանի ամուսնությունը՝ առանց հաշտության ժամանակ տրամադրելու (գրանցված 328 համարի տակ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության ամուսնության պալատի կողմից 10.07.2004 թվականին, ամուսնության վկայական թիվ ԱԱ141057): Սահմանել Սերգեյ Հենրիկի Մանուկյանի և անչափահասներ Էլինա Սերգեյի Մանուկյանի՝ ծնված 10.06.2008 թվականին և Հենրի Սերգեյի Մանուկյանի՝ ծնված 12.09.2016 թվականին, տեսակցությունների կարգ՝ հայցվոր Սերգեյ Հենրիկի Մանուկյանի բնակության վայրում՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը 19:00-ից մինչև կիրակի ժամը՝ 11:00-ն գիշերակացով, ինչպես նաև սահմանել հայցվոր Սերգեյ Հենրիկի Մանուկյանի և անչափահասներ Էլինա Սերգեյի Մանուկյանի ծնված՝ 10.06.2008 թվականին և Հենրի Սերգեյի Մանուկյանի՝ ծնված 12.09.2016 թվականին տարեկան արձակուրդի համատեղ անցկացման հնարավորություն՝ տարեկան 12 աշխատանքային օր: Փոխհատուցմամբ՝ շուկայական արժեքի և մնացյալ վարկային պարտավորությունների տարբերության վճարմամբ, դադարեցնել պատասխանողի սեփականության իրավունքը ընդհանուր սեփականության առարկա ք. Երևան, Աղբյուր Սերոբի 134/4 շենք, 38 հասցեով անշարժ գույքի ¼ մասի նկատմամբ, այդ մասի նկատմամբ ճանաչելով հայցվոր Սերգեյ Մանուկյանի սեփականության իրավունքը:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հոկտմբերի 18-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հոկտեմբերի 19-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանի 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 27-ը ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հիմքով որոշումը կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 2023 թվականի հոկտեմբերի 30-ին կայացված որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի ներկայացուցչի կողմից եռօրյա ժամկետում հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Կրկին ներկայացված հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի նոյեմբերի 15-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 24.11.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից դատավարական փաստաթղթերն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս 2024 թվականի հունվարի 3-23-ը ներառյալ արձակուրդում գտնվելու հիմքով որոշումը կայացվել է 2024 թվականի հունվարի 24-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Պատասխանողին ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը հետ է վերադարձվել Դատարան, որից հետո Պատասխանող կողմի ծանուցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կանոններով:
Սահմանված ժամկետում Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/34582/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի մարտի 6-ին ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`