Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/37831/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/37831/02/23


Պատասխանող ՝ Արմեն Սպարտակի Կարապետյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Սվաճյան, 38 շենք, 70 բնակարան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի հունվարի 24-ին
ուսումնասիրելով ըստ հայցի «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Արմեն Սպարտակի Կարապետյանի և Անահիտ Վրամի Նիկոյանի՝ համապարտությամբ, իսկ Նարա Սպարտակի Մայիլյանի, Գոռ Արարատի Կիրակոսյանի և Սոնա Վազգենի Մարգարյանի (այսուհետ՝ Պատասխանողներ)՝ սուբսիդիար կարգով գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Հայցվորի ներկայացուցիչը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ խնդրելով Արմեն Սպարտակի Կարապետյանից և Անահիտ Վրամի Նիկոյանից համապարտության կարգով, իսկ Սոնա Վազգենի Մարգարյանից, Նարա Սպարտակի Մայիլյանից և Գոռ Արարատի Կիրակոսյանից սուբսիդիար կարգով հօգուտ «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 1,657,233 ՀՀ դրամ, պարտքի հիմնական գումարին՝ 1,654,114.6 ՀՀ դրամին սկսած հայցադիմումը դատարան մուտք լինելու օրվանից հաշվարկել Պայմանագրի 4.1 կետով սահմանված և 4.2 կետով հաշվարկվող օրական 0.13 տոկոս տույժ՝ մինչև կետանցված պարտավորությունների փաստացի կատարման պահը, բայց ոչ ավել, քան տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի 30 տոկոսը: Ինչպես նաև Արմեն Սպարտակի Կարապետյանից և Անահիտ Վրամի Նիկոյանից համապարտության կարգով, իսկ Սոնա Վազգենի Մարգարյանից, Նարա Սպարտակի Մայիլյանից և Գոռ Արարատի Կիրակոսյանից սուբսիդիար կարգով հօգուտ «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 33,144.7 ՀՀ դրամ, որպես դատական ծախս:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերի 29-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 10.10.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողների կողմից դատավարական փաստաթղթերն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս 2024 թվականի հունվարի 3-ից 23-ը ներառյալ արձակուրդում գտնվելու հիմքով որոշումը կայացվել է 2024 թվականի հունվարի 24-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Քննարկվող դեպքում Պատասխանողներ Սոնա Մարգարյանը, Անահիտ Նիկոյանը և Գոռ Կիրակոսյանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացել են 16.11.2023 թվականին և 17.11.2023 թվականին և վերջիններիս կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, իսկ այն ներկայացնելու համար սահմանված ժամկետն ավարտվել է:
Պատասխանողներ Նարա Սպարտակի Մաիլյանին և Արմեն Սպարտակի Կարապետյանին ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը հետ է վերադարձվել Դատարան, որից հետո Պատասխանող կողմի ծանուցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կանոններով:
Սահմանված ժամկետում Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/31213/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի մարտի 4-ին ժամը 17:10-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`