Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/33154/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/33154/02/23


Պատասխանող՝ Վլաս Հովհաննեսի Հունանյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Արարատի մարզ, գ. Մխչյան, Արարատյան խճուղի 39


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի հունվարի 24-ին
ուսումնասիրելով ըստ հայցի «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Հովհաննես Վլասի Հունանյանի, Հռիփսիմե Վլասի Հունանյանի, Դոնարա Անդրանիկի Գևորգյանի, Հունան Հովհաննեսի Հունանյանի, Հասմիկ Արարատի Հովսեփյանի, Վլաս Հովհաննեսի Հունանյանի և Սուսաննա Ղազարի Ղազարյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ համապարտությամբ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու, իսկ անբավարարության դեպքում բռանագանձումը պատասխանողներին պատկանող այլ գույքերի վրա տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Ընկերության ներկայացուցիչը 2023 թվականի հոկտեմբերի 11-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու, իսկ անբավարարության դեպքում բռանագանձումը պատասխանողներին պատկանող այլ գույքերի վրա տարածելու պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հոկտեմբերի 11-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հոկտեմբերի 12-ին:
Դատարանի Դատավոր Ա. Մուշեղյանիս 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 27-ը ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հիմքով որոշումը կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 30.10.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողների կողմից դատավարական փաստաթղթերն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս 2024 թվականի հունվարի 3-ից 23-ը ներառյալ արձակուրդում գտնվելու հիմքով որոշումը կայացվել է 2024 թվականի հունվարի 24-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Պատասխանողներին ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը հետ է վերադարձվել Դատարան, որից հետո Պատասխանող կողմի ծանուցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կանոններով:
Սահմանված ժամկետում Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/33154/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի մարտի 4-ին ժամը 16:20-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`