Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ1/0278/02/23 քաղաքացիական գործով Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում

15.02.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0278/02/23
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14 փետրվարի 2024թ. ք.Վայք
Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան),
Նախագահությամբ դատավոր ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Քարտուղարությամբ Ֆլորա Հակոբյանի

դատական նիստում քննարկելով ըստ հայցի Աննա Զավենի Առաքելյանի ընդդեմ Արսեն Մանուկի Առաքելյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 27.11.2023 թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: 15.11.2024թ. որոշմամբ Դատարանը նշանակել է նախնական դատական նիստ 14.02.2024 թ.:
Պատասխանողը նախնական դատական նիստին չի ներկայացել, հայցադիմումի պատասխան կամ առարկություն չի ներկայացրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝ ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն՝ Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը ներկայացրել է ամուսնալուծության պահանջ, իսկ հայցադիմումում վկայակոչված փաստերը պատասխանողը չի առարկել, Դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել արագացված դատաքննություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 303-րդ, 304-րդ, 305-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Սույն քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն։
2. Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2024 թվականի մարտի 7-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Դ.ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` 0 282 2 32 24

Էլ. փոստ`