Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ թիվ ԵԴ/19804/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Նաիրի հրատարակչություն ՓԲԸ-ի ծանուցագիրը դատաքննության որոշման վերաբերյալ:

15.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19804/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ դատավոր ԱՆՆԱ ՇԻԼԱՋՅԱՆԻ

2024 թվականի փետրվարի 12-ին քաղաք Երևան

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Արամի Վարդանյանի հայցն ընդդեմ Նաիրի հրատարակչություն ՓԲԸ, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից 23.09.2020 ընդունված արձանագրությունն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Արմեն Արամի Վարդանյանին Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում վերկանգնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արմեն Արամի Վարդանյանի ներկայացուցիչ Ալբերտ Արզումանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Քնարիկ Մարգարյանի, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից 23.09.2020 թ. ընդունված արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Դատարանը (դատավոր՝ Լ.Սարգսյան) 27.04.2022 թվականին որոշում է կայացրել՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լ.Սարգսյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով 31.07.2023 թվականին թիվ ԵԴ/19804/02/18 քաղաքացիական գործը մակագրվել է նույն Դատարանի դատավոր Ա. Շիլաջյանին, աշխատակազմին է հանձնվել 03.08.2023 թվականին:
Դատարանի 08.08.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/19804/02/22 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ է նշանակվել 18.12.2023 թվականին, ժամը 14:30-ին։
31.01.2024 թվականին ժամը 12:45-ին հրավիրված նախնական դատական նիստին ներկայացել են հայցվոր Արմեն Վարդանյանը վերջինիս ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյանը, պատասխանողը Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերությունը պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել դատական նիստին: Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 12.02.2024 թվականին ժամը 15:15-ին:
12.02.2024 թվականին ժամը 15:15-ին հրավիրված դատական նիստին ներկայացել են հայցվոր Արմեն Վարդանյանը վերջինիս ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյանը, պատասխանողը Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերությունը պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
12.02.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը քննարկել է գործը դատաքննության նշանակելու հարցը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրացել է ապացույցներ և ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար Դատարանի կողմից սահմանված ժամկետը, գործը համարել է դատաքննության նախապատրաստված։
Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանող Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերությունը դատական նիստին չի ներկայացել, Դատարանը որոշել է գործի դատաքննությունը նշանակել 25.03.2024 թվականին, ժամը 16:00-ին և դատաքննություն նշանակելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկել կողմերին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

1․ Ըստ հայցի Արմեն Արամի Վարդանյանի հայցն ընդդեմ Նաիրի հրատարակչություն ՓԲԸ, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից 23.09.2020 ընդունված արձանագրությունն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Արմեն Արամի Վարդանյանին Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում վերկանգնելու պահանջի մասին քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2024 թվականի մարտի 25-ին, ժամը 16:00-ին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի շենքում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 10):
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ՇԻԼԱՋՅԱՆ

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 010-287-100

Էլ. փոստ`