Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/33425/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/33425/02/23


Պատասխանող՝ Սարգիս Սեմիկի Սաֆարյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ, 7 փողոց, 28 տուն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)
նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի փետրվարի 2-ին
պարզեցված վարույթի կարգով քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Յուքոմ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սարգիս Սեմիկի Սաֆարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Ընկերության ներկայացուցիչը 2023 թվականի հոկտեմբերի 11-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հոկտեմբերի 11-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հոկտեմբերի 13-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս կողմից 16.10.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դեպքերը, թե որ հանգամանքների առկայության պայմաններում գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե` անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և նույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
Դատարանը արձանագրում է, որ պարզեցված վարույթը բացառող սույն կանոնը օրենսդրի կողմից նախատեսելիս հաշվի են առնվել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը որոշելու հետ կապված դատավարական կանոնները: Պարզեցված վարույթի կառուցակարգը ենթադրում է, որ դրա կիրառումը հնարավոր է բացառապես այն դեպքերում, երբ հայցվորը, ներկայացնելով որոշակի նյութաիրավական պահանջ, դրա հիմքում դրել (վկայակոչել) է կիրառման ենթակա իրավական նորմերով անհրաժեշտ բոլոր փաստերը, իսկ պատասխանողը սահմանված ժամկետում պատասխան չի ներկայացրել: Այլ կերպ ասած՝ գործի քննությունը չի կարող իրականացվել պարզեցված վարույթի կարգով, եթե դատարանի համոզմամբ հայցի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակը լիարժեք չէ և առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն և/կամ դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց և/կամ դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը և/կամ առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն և/կամ ներկայացվել է խմբային հայց և/կամ անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
Նման դեպքերում ապացուցման առարկան հարկ է լրացնել նյութական օրենսդրությամբ կարևորվող այլ հանգամանքներով, որի պարագայում գործը պետք է նախապատրաստվի դատաքննության ընդհանուր կանոններով:
Այսինքն, գործը կարող է քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե բացակայում են վարույթի տվյալ տեսակը բացառող հանգամանքները: Նշված հանգամանքները միևնույն ժամանակ դիտվում են որպես պարզեցված վարույթը դադարեցնելու և ընդհանուր հայցային վարույթի կարգով գործի քննությանն անցնելու հիմքեր:
Ըստ էության՝ քննարկվող սահմանափակում նախատեսելը պայմանավորված է բանավոր ապացույցներ հետազոտելիս և նշված դատավարական գործողությունները կատարելիս կողմերի մրցակցային իրավունքների իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Քննարկվող դեպքում, Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք պետք է պարզվեն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննության ժամանակ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է պարզեցված վարույթը դադարեցնել և հրավիրել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 188-րդ, 199-200-րդ և 301-րդ հոդվածներով՝ Դատարանը




Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/33425/02/23 քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցնել և գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
2. Քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի մարտի 11-ին, ժամը 17:40-ին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`