Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/11908/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԻ 99-ՐԴ ՀՈԴՎԱԾ

թիվ ԵԴ/11908/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Զորո Հրաչի Հովսեփյանին
(ՀՀ քաղաք Երևան Սեբաստիա 30ա շենք 23 բնակարան)
(ՀՀ քաղաք Երևան Շերամի փողոց, 57 24)

Ըստ «Աշտարակ-Կաթ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ Զորո Հրաչի Հովսեփյանի՝ աշխատանքային հարաբերությունների ընթացքում պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 17-ին ժամը 13:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր՝ որպես հայցվոր։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:
Կրկին Ձեզ է ուղարկվում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», «Գործը դատաքննության նախապատրաստելու համար նախնական դատական նիստ նշանակելու մասին», «Ապացուցման պարտականության բաշխման մասին» և «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումները:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ․ՍԵԴՐԱԿՅԱՆ


Հասցե` ՀՀ ք Երևան, Մովսես Խորենցու 162ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`