Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ1/2580/02/19 քաղաքացիական գործով որպես պատասխանողներ Գոհար Ժորայի Ավետիսյանի, Կարապետ Հենրիկի Ավետիսյանի և Ռոման Ժորայի Ավետիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.02.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանողներ –Գոհար Ժորայի Ավետիսյանին, Կարապետ Հենրիկի Ավետիսյանին, Ռոման Ժորայի Ավետիսյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Զոլաքար, 23 փող․, 2 նրբ․, տուն 15//ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Զոլաքար/

Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ1/2580/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Գոհար Ժորայի Ավետիսյանի, Կարապետ Հենրիկի Ավետիսյանի և Ռոման Ժորայի Ավետիսյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, որպես պատասխանողներ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 9 ապրիլի 2024թ.–ին ժամը 11:50-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքիմարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` (0261) 2-02-33

Էլ. փոստ`